Հոկտեմբերի 12ի հարցազրույցի ժամանակ <Խանզադյան, Լևանդովսկի եւ գործընկերներ> փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն, փաստաբան Բաբկեն Խանզադյանը ներկայացրեց կարևոր խնդիրներ՝ կապված լեհ- բելառուսական սահմանին տիրող ճգնաժամի հետ: Անդրադառնալով օտարերկրացիներին վերաբերող հումանիտար խնդիրներին՝ նա ընդգծեց Լեհաստանի Հանրապետության կողմից Եւրոպայից դուրս գտնվող օտարերկրացիների մուտքի վերաբերյալ ավելի լայն տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտության ասպեկտը։
ԼՀ իշխանությունները գտնվում են շատ ծանր իրավական կարգավիճակում, մասնավորապես, երբ անհրաժեշտ է համատեղել պետական եւ քաղաքացիական անվտանգության ոլորտներում եղած պարտավորությունները, հետեւել միջազգային կանոնակարգերին եւ սահմանը հատողների անվտանգությանը։