Փաստաբան Բաբկեն Խանզադյանը՝ ICC Armenia-ի Poland–Armenia Task Force-ի ղեկավար Khanzadyan Lewandowski & Partners-ի


հիմնական առաքելություններից մեկն է կամուրջներ կառուցել միջազգային շուկաներում գործունեություն զարգացնող ձեռնարկատերերի միջև։ Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ համագործակցությունը։ Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր գրասենյակի գործընկեր Բաբկեն Խանզադյանը դարձել է International Chamber of Commerce Armenia-ի շրջանակում գործող Armenia–Poland Task Force-ի նախագահը։ Թիմի նպատակն է աջակցել Լեհաստանի և Հայաստանի միջև առևտրային համագործակցությանը՝ օգնելով ներդրողներին գտնել վստահելի գործընկերներ և աջակցելով հայկական ու լեհական ընկերությունների միջազգային ընդլայնմանը։ Եթե ծրագրում եք բիզնես Լեհաստանի և Հայաստանի միջև, մենք կարող ենք օգնել՝ ապահովելով իրավական, վերլուծական և գործընկերային համապարփակ Աջակցություն։