Օտարերկրացու իրավունքները Լեհաստանի Հանրապետությունում ձերբակալվելու դեպքում

Կալանավորումը քրեական գործի առաջին քայլն է:

Այս փուլում կարող եք սխալներ և անդառնալի քայլեր ձեռնարկել, որից հետո որոշ ժամանակ անց կզղջաք:

Ինչու՞ – Երբևիցե լսել եք արդյոք, երբ ձեզ ձերբակալում են հրաժարվեք որևէ ցուցմունք տալու՞ց։

ԱՅՈ – գործով հիմնական ապացույցը հավաքվում է այս փուլում, որը հաճախ որոշիչ դերակատարություն ունի հետագա իրադարձությունների զարգացումը:

Հետևաբար, դուք պետք է իմանաք հիմնական տեղեկություններ այն բաժանմունքների վերաբերյալ, որոնք կալանքի իրավունք ունեն:

Ով կարող է կալանավորել։

Ընդհանուր առմամբ յուրաքանչուք քաղաքացին ով տեսնում է հանցագործություն կատարելու պահին կամ ինչ, որ մեկը ով փախել է հանցագործության կատարման վայրից։  
Փորձի մեջ լինելով բոլոր ձերբակալությունները կատարվում են ոդտիկանների կողմից։

Երբ և ում կարող են կալանավորել:

Համաձայն Քրեական Օրենսգրքի հոդված․ 244 § 1 «Ոստիկաններն իրավունք ունեն ձերբակալել կասկածյալին, եթե կա հիմնավորված պատճառ, կասկածելու, որ նա կատարել է հանցագործություն, կամ որ նա կարող է փախչել կամ թաքնվել, կամ թաքցնել հանցագործության հետքերը, կամ կարող է անհնարին դարձնել նրա ինքնությունը որոշելը, կամ կա հիմք ՝ արագացնել գործընթացը այս անձի դեմ»:

Կասկածյալ է համարվում – Այն անձը , ով հիմք է տալիս որ կատարել է հանցագործություն, կամ ունի մասնակցություն։

Պետք է հիշել, որ միայն իրավապահ մարմինների կասկածները չեն կարող լինել հիմք որպեսզի մեղադրական ներկայացնեն:

Կասկածանքն շատ քիճ հիմք է հանդիսանում երբ, որպեզի զրկեն ինչ որ մեկին ազատությունից։ Որպեսզի զրկեն ազատությունից ոստիկաններին բավարար չի ընդհամենը կասկածանքն, որ կասկածյալը կարող է կանխել գործի ընդացքը։ Օրինակ՝ փախչել կամ վկաների վրա ազդեցություն ունենալ։

Էլ ով կարող է ձերբակալել։

Իհարկե այո: Մենք արդեն գիտենք, որ նրանց հիմնականում ձերբակալում են ոստիկանության աշխատակիցները: Եվ կարո՞ղ են այլ մարմինների աշխատակիցները կալանավորել որոնցից են՝ 

-Սահմանային ծառայողները
-Ներքին անվտանգության գործակալություն
-Ազգային հարկային ծառայությունը
-Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրո
-Զինվորականնեը
-Հատուկ նշանակության ծառայությունը։

Բնականաբար նշվածներից յուրաքանչուրն սահմանափակվում է իր լիազորություններով։

Ձերբակալության ժամկետը՝

Ձերբակալվածին չեն կարող պահել ավելին քան 72 ժամը։ Այս ժամանակահատվածը բաժանվում է երկու կարևոր հատվածի՝ կախյալ և անկախ։ 

Առաջին 48 ժամը՝

Ձերբակալման առաջին մասը այն հատվածն է, երբ կասկածյալը ոստիկանության կողմից է ձերբակալվում: Այս ընթացքում կալանավորը պետք է դատարան ներկայացվի կալանքի կամ ազատման մասին հայտարարությամբ:

Հաջորդ 24 ժամը՝

Դատարանի ժամանակն է, որի ընդացքում դատարանը որոշում է կայացնում ազատ արձակման կամ կալանքի։ Այս որոշումներն երկու անկախ որոշումներ են։

Օրինակ՝

Եթե կասկածյալը ձերբակալվել է հինգշաբթի, ժամը 17:15, դատարանն ունի 24 ժամ – իսկ հետո 48 ժամվա ընթացքում, այսինքն, մինչև երկուշաբթի օրը ժամը 17:15 պետք է որոշում կայացնի կամ ազատ արձակման կամ մեղադրանք ներկայացնի:

Ձերբակալվածի իրավունքների մեջ մտնում են՝

-ՈՒնենալ պաշտպան և հանդիպել նրա հետ
-Իմանալ ճշմարտությունը իրեն ձերբակալման հիմքերի
-Խոսելու և իր ձայնն պետք է չանտեսվի
-Կալանքի աջձանագրության խատճենը ստանալու իրավունք
-Իրավունք որ կարող է ցուցմունք տալ կամ չտալ
-Իր գտնվելու մասին հարազատներին և ուրիշ անձանց իր ցանկությամբ իր գտնվելու մասին տեղեկատվություն
-Աշխատանքի և/կամ ուսման վայրում ղեկավարությանը իր գտնվելու մասին տեղեկատվություն
-Բժշկական օգնություն ստանալու իրավունք
-Ապօրինի կալանքի դեպքում փոխհատուցման իրավունք։